Նաիրի նետաձգության ակումբ

ԹՈՒՄՈ Ճամբար 2025

3 Հուլիսի, 2025

Այս ամառ մեր ակումբը երկրորդ տարին անընդմեջ հյուրընկալեց ԹՈՒՄՈ ճամբարի երեխաներին՝ կազմակերպելով նետաձգության հետաքրքիր և ուսուցողական աշխատարան։ Սա արդեն երկրորդ տարին է, ինչ ակումբը համագործակցում է ԹՈՒՄՈ ճամբարի հետ՝ երեխաներին հնարավորություն տալով ծանոթանալու այս հնագույն ու հմայիչ սպորտաձևին։

Աշխատարանի ընթացքում մասնակիցները տեղեկացան նետաձգության պատմությանը, անվտանգության հիմնական կանոններին, ինչպես նաև սովորեցին նետ արձակելու հիմնական տեխնիկաները։ Այնուհետև՝ մասնագետների վերահսկողությամբ, երեխաներն անձամբ փորձեցին կրակել թիրախների ուղղությամբ՝ կատարելով իրենց առաջին փորձերը։

Միջոցառումն անցավ ջերմ և ոգևորիչ մթնոլորտում՝ խրախուսելով երեխաներին լինել կենտրոնացած, համբերատար և վստահ իրենց ուժերի վրա։ Նմանատիպ փորձառությունները կարևոր դեր ունեն նոր սերնդի հետաքրքրությունների զարգացման և նոր հմտությունների ձեռքբերման գործում։

Մեր ակումբը մեծ ուրախությամբ շարունակելու է իր գործունեությունը՝ նետաձգությունը հանրայնացնելով և մատչելի դարձնելով երեխաների և երիտասարդների համար։

Շնորհակալ ենք մեզ վստահելու համար 💘

Կարդալ ավելին