
Ո՞վ կարող է մարզվել
Բոլորը. աղջիկ և տղա, մեծ և փոքր։
Իհարկե, ուժեղ աղեղ ձգելու համար հարկավոր է ունենալ լավ ֆիզիկական պատրաստվածություն, սակայն փորձելու և սկսելու համար հարկավոր է միայն ցանկություն։

Ե՞րբ է պետք սկսել
Չնայած որ լուրջ հաջողությունների հասնելու համար խորհուրդ է տրվում երեխաներին ծանոթացնել մարզաձևի հետ 10-12 տարեկանից, նետաձգությունը այնպիսի մարզաձևի է, որը թույլ է տալիս փորձել այն յուրաքանչյուր տարիքում։

Որտե՞ղ կարելի է մարզվել
Մեր գործընկեր պետական մարզադպրոցի մարզումները անցկացվում են Հ․Հովսեփյան 26 հասցեով։ Նաիրի ակումբը աշխատում է նոր վայրում դասեր անցկացնելու հնարավորության վրա։

Ի՞նչ արժեն պարապմունքները
18 տարեկանից փոքր երեխաների համար պարապմունքները անցկացվում են անվճար պետական մարզադպրոցի շրջանակներում, իսկ գույքը տրամադրվում է մարզադպրոցի կողմից։
Նաիրի ակումբը աշխատում է, որպեսզի խմբեր բացվեն բոլոր տարիքի ցանկացողների համար։

Մենք ունենք ձեր օգնության կարիքը մեր ակումբի կայացման գործում
2022 թվականի ամռանը՝ ակումբը հիմնադրելուց ի վեր, մենք կիրառել ենք հնարավոր բոլոր միջոցները որպեսզի մարդիկ ճանաչեն «նետաձգություն» մարզաձևը և իր առավելությունները, իրազեկված լինեն տեղական և միջազգային մրցումների և մեր մարզիկների նվաճումների մասին։ Մենք համագործակցել ենք Նետաձգության հանրապետական դպրոցի և մի շարք այլ նոր գործընկերների հետ:Այժմ ժամանակն է կատարել մեր հաջորդ մեծ քայլը և կառուցել Նաիրի նետաձգության ակումբի մասնագիտացված փակ մարզադահլիճը, որպեսզի վերջապես բոլորդ հնարավորություն ունենաք նետաձգություն սովորել և մեզ հետ մարզվել:
Մենք հավատում ենք, որ կարող ենք այն կառուցել միասին և միասին վայելել այն:
Ի՞նչ կարող եք անել Դուք՝ որպես անհատ, մեզ օգնելու համար.
- Տարածե´ք դրամահավաքը ձեր ընկերների, ընտանիքի անդամների շրջանում, ինչպես նաև սոցիալական հարթակներում
- Դիմե´ք ձեր գործատուին՝ հովանավոր դառնալու առաջարկով
- Նվիրաբերե´ք, եթե ունեք դրա հնարավորությունը
Ինչ է սովորեցնում նետաձգությունը
Նետաձգությունն այն մարզաձևերից, որտեղ մտքի կարողությունները նույնքան կարևոր են, ինչքան ֆիզիկական պատրաստվածությունը, նմուշառման և նետարձագման հմտությունները։ Ռեգուլյար մարզումները զարգացնում են այնպիսի հմտություններ, որոնք օգտակար կլինեն նաև առօրյա կյանքում։
- Տոկունություն
- Կոորդինացիա
- Ուշադրություն
- Համբերություն
- Կենտրոնացում
- Վստահություն
- Կարգապահություն
- Սթրեսի հաղթահարում
- Ուժեղ և գեղեցիկ կազմվածք

Մեր մասին
Նաիրի նետաձգության ակումբը ստեղծվել է 2022 թվականին և նպատակ ունի այս հրաշալի մարզաձևը վերականգնել հայաստանցիների սիրված մարզաձևերի ցանկում։
Մեր հիմնադիրների շարքերում են սպորտի իսկական նվիրյալներ ու վարպետներ Վարդան և Տիգրան Ադամյանները, ովքեր Հայաստանում նետաձգության առաջին պրոֆեսիոնալ մարզիկներից էին, և երկար տարիներ հանդիսանում են մարզաձևի մարզիչներ։