Նաիրի նետաձգության ակումբ

Մեր պատմությունը

Մեր նպատակն է այս հրաշալի մարզաձևը վերականգնել հայաստանցիների սիրված մարզաձևերի ցանկում։

տարեկան
0
աշակերտ​
0
անդամ
0
ներդրում (մլն․ ֏)
0

Պրոֆեսիոնալ մարզաձևի արմատները

Նետաձգությունը՝ որպես պրոֆեսիոնալ մարզաձև, Հայաստանում սկզբնավորվել է 1960-70-ական թվականներին: Հունգարացի Ֆերենց Սաբոյին և ռուս Օլգա Բուդարինային էր հանձնարարվել հիմնել այս մարզաձևը մեր երկրում։

Մայրաքաղաքում այն արագ հայտնի դարձավ՝ ունենալով շատ հաճախողներ, և շուտով նաև տարածվեց Հայաստանի մարզերում: Այդ ժամանակների ամենաբարձր մարզական տիտղոսներից մեկը՝ ԽՍՀՄ-ի չեմպիոնը, նվաճել է Արամ Տոնոյանը և բերել այն հայրենիք 1982 թվականին։

Hayk Armenian Arrows
archery prepering to shoot
Nairi Archery Club (5)

Ակումբի նպատակները

  • Երևանում նետաձգության պրոֆեսիոնալ մարզադահլիճի կառուցում՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, որը հասանելի կլինի թե´ երեխաներին, և թե´ մեծահասակներին
  • տեղական մրցույթների կազմակերպում
  • մարզիկների՝ միջազգային մրցումների մասնակցության աջակցություն
  • մարզիչների կանոնավոր վերապատրաստումների ապահովում
  • ակտիվ համագործակցություն քաղաքականություն մշակողների, Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի և առկա մարզադպրոցների հետ
  • համագործակցություն նետաձգության ոլորտում համաշխարհային գործընկերների հետ Հայաստանի համար միջազգային լավագույն փորձի և գիտելիքի կիրառման նպատակով

Ակումբի հիմնադրում

«Նաիրի նետաձգության ակումբ» ՀԿ-ն ստեղծվել է 2022 թվականին և նպատակ ունի այս հրաշալի մարզաձևը վերականգնել հայաստանցիների սիրված մարզաձևերի ցանկում։

Մեր ակումբը գործում է սոցիալական բիզնեսի մոդելով, ինչը նշանակում է, որ ամբողջ եկամուտը վերադարձվում է ակումբի և մարզաձևի զարգացմանն։

Մեր հիմնադիրների շարքերում են սպորտի իսկական նվիրյալներ ու վարպետներ Վարդան և Տիգրան Ադամյանները, ովքեր Հայաստանում նետաձգության առաջին պրոֆեսիոնալ մարզիկներից էին և երկար տարիներ հանդիսանում են մարզաձևի մարզիչներ։

Մեր մարզիչներն են Անահիտ Հարությունյանն ու Արտաշ Աղայանը։ Նրանք ևս եղել են Հայաստանում նետաձգության առաջին սերունդի շարքում և հիմա մեծ նվիրումով մարզում են մեր ակումբի անդամներին ու հյուրերին։

Մեր անվան ծագումը

Երևանի նետաձգության առաջին մարզադպրոցը գտնվում էր «Նաիրիտ» գործարանին պատկանող «Նաիրի» մարզադաշտում։ Այսպիսով, ընտրեցինք այս անունը՝ «Նաիրի» ավանդույթը վերակենդանացնելու, պահպանելու և զարգացնելու համար։