Դասեր և ծառայություններ

Մեր ակումբը առաջարկում է հետևյալ ծառայությունները․

  • Նետաձգության դասեր
  • Ակումբի անդամություն
  • Գույքի վարձակալություն

Դասեր

Մեր ակումբում կարող եք սովորել օլիմպիական նետաձգություն։ Օլիմպիական աղեղը ճկվող տեսակի աղեղն է՝ հագեցած արդի մեխանիզմներով։ Այն միակն է, որն ընգրկված է Օլիմպիական խաղերում։

Մենք առաջարկում ենք մարզումներին միանալու հետևյալ տարբերակները

Ներածական դասընթաց։

Նախատեսված է երբևէ փորձ չունեցող սկսնակների համար, ովքեր ներածական դասընթացի շնորհիվ կծանոթանան սպորտաձևին, կսովորեն կրակելու հիմունքները, ինչպես նաև աղեղի հետ աշխատելու անհրաժեշտ կանոնները։ 

Ներառում է․
– 16 պարապմունք, որը դուք կարող եք սպառել 2 ամսվա ընթացքում
– նետաձիգ-մարզիչի ուղղորդություն
– աղեղ, նետեր և նետաձիգի հանդերձանք
– հիմնական պայմաններ (թիրախներ, դահլիճ և այլն)
– ակումբի անդամություն 2 ամսվա համար

Արժեքը՝ 60,000 դրամ ամբողջ ներածական դասընթացի համար (16 պարապմունք)։

Արդյունքում դուք կսովորեք նետաձգության հիմունքերը և ունակ կլինեք ինքնուրույն մարզվելու։ Ներածական դասընթացից հետո Դուք կարող եք ձեռք բերել սեփական գույքը կամ՝ առկայության դեպքում, վարձակալել այն մեր ակումբից, և շարունակել մարզումները՝ լինելով ակումբի անդամ։

Մեկանգամյա փորձնական պարապմունք։

Սա իդեալական տարբերակ է, եթե դուք ցանկանում եք փորձել և դեռ համոզված չեք, որ պատրաստ եք զբաղվել նետաձգությամբ։ Մեկանգամյա փորձնական պարապմունքը հնարավորություն կտա բացահայտել մարզաձևը։

Ներառում է․
– 1 պարապմունք՝  1,5 ժամ տևողությամբ
– նետաձիգ-մարզիչի ուղղորդություն
– աղեղ, նետեր և նետաձիգի հանդերձանք
– հիմնական պայմաններ (թիրախներ, դահլիճ և այլն)

Արժեքը՝ 5,000 դրամ մեկ պարապմունքի համար (1,5 ժամ)։


Մարզումները անցկացվում են Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում (հասցե՝ Եզնիկ Կողբացու փող., 69 շենք, Կենտրոն վարչ. շրջան)՝ ըստ ստորև ներկայացված նախնական գրաֆիկի․

  • Չորեքշաբթի՝ 20:00-21:30
  • Ուրբաթ՝ 20:00-21:30
  • Շաբաթ՝ 16:30-18:00
  • Կիրակի՝ 17:30-19:00

Ակումբի անդամություն

Նախատեսված է փորձ ունեցող մեծահասակների և 12-17 տարեկան երեխաների համար, ովքեր ունեն սեփական գույքը և ցանկանում են հաճախակի զբաղվել նետաձգությամբ նմանատիպ արժեքներ կրող համայնքի հետ միասին։

Ներառում է․
– հիմնական պայմաններ (թիրախներ, դահլիճ և այլն)
– մարզիչի մշտական ներկայություն

Արժեքը՝ 15,000/150,000 դրամ ամսական/տարեկան մեծահասակների համար, իսկ երեխաների համար նախատեսված է 50% զեղչ։

Գույքի վարձակալություն

Եթե դուք ունեք նետաձգության փորձ, բայց դեռ չունեք սեփական գույք, ապա առկայության դեպքում այն կարող եք վարձակալել մեր ակումբից։  Այս տարբերակը միայն հասանելի է ակումբի անդամներին։ Գույքը կարող է օգտագործվել միայն ակումբի տարածքում։

Ներառում է․
– աղեղ
– 6 նետ
– նետաձիգի հանդերձանք

Արժեքը՝ 10,000 դրամ ամսական։


Նաիրի նետաձգության ակումբի դասերն համար, խնդրում ենք լրացնել այս հայտադիմումը, որից հետո մենք Ձեզ հետ կապ կհաստատենք հետագա քայլերի համար։

Այլ հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ [email protected] էլ․ հասցեին կամ սոց․ մեդիայի մեր էջերին։