Մեր նետաձգության դասերը նախատեսված են բոլոր տարիքի և տարբեր փորձառությամբ մարդկանց համար:
Գոյություն ունի նետաձգության մի քանի տեսակ։ «Նաիրի նետաձգության ակումբ»-ում կարող եք սովորել կրակել օլիմպիական տեսակի աղեղից։ Մեր աղեղները հատուկ նախատեսված են սկսնակների համար և հարմար են բոլոր տարիքի և ֆիզիկական կարողություններով մարդկանց։
Նշում՝ 12-16 տարեկան երեխաների համար առկա են նաև անվճար պարապմունքներ «Հրաձգության հանրապետական մարզադպրոց»-ում։ Մարզիչներ՝ Վարդան և Տիգրան Ադամյաններ։
Սա շատ լավ տարբերակ է, եթե դուք ցանկանում եք փորձել և դեռ համոզված չեք, որ պատրաստ եք զբաղվել նետաձգությամբ։ Մեկանգամյա փորձնական պարապմունքը հնարավորություն կտա բացահայտել մարզաձևը։
5,000 դրամ/ամիս
60,000 դրամ/ամիս
Ներածական դասընթացն ավարտելուց հետո դուք կիմանաք նետաձգության հիմունքերը և ունակ կլինեք ինքնուրույն մարզվելու։ Ավարտելուց հետո Դուք կարող եք դառնալ ակումբի անդամ և շարունակել մարզումները՝ ձեռք բերելով սեփական գույքը կամ վարձակալելով այն մեր ակումբից (առկայության դեպքում)։
Դասերին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել ներքևի հայտադիմումը, որից հետո մենք Ձեզ հետ կապ կհաստատենք հետագա քայլերի համար։
Մարզումներն անցկացվում են «Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատ»-ում (հասցե՝ Եզնիկ Կողբացու փող., 69 շենք, Կենտրոն վարչ. շրջան)՝ ըստ ստորև ներկայացված նախնական գրաֆիկի․
Չորեքշաբթի՝
20:00 — 21:30
Ուրբաթ՝
20:00 — 21:30
Շաբաթ՝
16:30 — 18:00
Կիրակի՝
17:30 — 19:00