Նաիրի նետաձգության ակումբ

Նետաձգության մարզիչների վերապատրաստման դասընթաց
07/08/2026
Until 10/08/2026

Նետաձգության մարզիչների վերապատրաստման դասընթաց

Օգոստոսի 7-ից 10-ը «Նաիրի նետաձգության ակումբ» ՀԿ-ն Հայաստանում կազմակերպում է նետաձգության մարզիչների վերապատրաստման քառօրյա դասընթաց։

Դասընթացի հիմնական նպատակն է բարձրացնել մարզիչների որակավորումը, ապահովել նրանց ժամանակակից մեթոդներով և նպաստել Հայաստանում նետաձգության զարգացմանը։

Դասընթացն անցկացնելու է միջազգային 2-րդ կարգի մարզիչ` իսպանական «Կլուբ Արկ Մոնժուիկ» ակումբի մարզիչ Ռուզե Սալաս Ռիերան։

Դասընթացի բովանդակություն

  • Հիմնական առարկա՝ օլիմպիական աղեղի տեխնիկա, գույք և նյութեր
  • Աղեղի այլ տեսակներ (հակիրճ անդրադարձ)
  • Մարզչական մեթոդներ, էթիկա և մարզումների կազմակերպում


Դասընթացի ձևաչափ

  • Տեսական և գործնական պարապմունքներ
  • Լեզու՝ իսպաներեն՝ հայերեն թարգմանությամբ
  • Անցկացման վայր՝ ք․ Երևան


Դասընթացի մասնակցություն

Մասնակցությունը բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար՝ ըստ նախնական գրանցման:

Պահանջվող փորձառությունը.

  • Առնվազն 1 տարվա փորձ որպես մարզիկ, ԿԱՄ
  • Առնվազն 6 ամսվա փորձ որպես մարզիչ:

Գրանցման հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 24-ը: Գրանցման հղում։

Դասընթացի օրակարգ

ՕրԺամԲովանդակությունՎայր
Հուլիսի 2423:59Գրանցման վերջնաժամկետԱռցանց
Օգոստոսի 709:00-12:00Օլիմպիական աղեղի տեխնիկա, մաս 1Կհաստատվի
Օգոստոսի 718:00-21:30Գործնական դասԽուլերի մշակույթի և սպորտի պալատ
Օգոստոսի 809:00-12:00Օլիմպիական աղեղի տեխնիկա, մաս 2Կհաստատվի
Օգոստոսի 815:00-18:00Գործնական դասԽուլերի մշակույթի և սպորտի պալատ
Օգոստոսի 909:00-12:00Օլիմպիական աղեղի գույք և նյութերԿհաստատվի
Օգոստոսի 916:00-19:00Գործնական դասԽուլերի մշակույթի և սպորտի պալատ
Օգոստոսի 1009:00-12:00Աղեղի տեսակներ, մարզչական մեթոդոլագիաԿհաստատվի
Օգոստոսի 1016:00-18:00Գործնական դասԽուլերի մշակույթի և սպորտի պալատ