Նետաձգությունն իր առանձնահատուկ տեղն ունի հայոց մշակութային ժառանգության մեջ։ Թեև այն, ինչպես շատ այլ ժողովուրդների մոտ, ծառայել է որսի ու պատերազմի նպատակներին, մեզ համար այն շատ ավելին է։ Հայ ժողովրդի լեգենդար նախահայրը՝ Հայկ Նահապետը, հենց նետի հարվածով է հաղթել Բելին՝ դառնալով հուժկու նետաձգության խորհրդանիշ։
Հայկական բարձրավանդակում հայտնաբերված հազարավոր ժայռապատկերներն ու պատմական աղբյուրները վկայում են, որ նետաձգությունը դարեր շարունակ ապրել ու զարգացել է դառնալով մեր ինքնության մի մասնիկ։
Ժամանակակից նետաձգությունը միջազգային ասպարեզում ձևավորվել է 1900 թվականից, երբ այն ներառվել է Օլիմպիական խաղերի ծրագրում։ Հայաստանում այն որպես մարզաձև կայացավ 1970-ականներին։ Խորհրդային շրջանում նետաձգությունն ունեցավ իր վերելքը, իսկ անկախությունից հետո, ցավոք, բախվեց բազմաթիվ մարտահրավերների ու որոշ ժամանակով դուրս մղվեց հանրային դաշտից։
Ի՞նչ աղեղներ էին օգտագործում մեր նախնիները, ովքե՞ր էին մեր չեմպիոնները և ինչպե՞ս է նետաձգությունը վերագտնում իր տեղը ժամանակակից Հայաստանում՝ այդ ամենի մասին կարդացեք Լիլիթ Խաչատուրյանի «Երևան» ամսագրում հրապարակված հոդվածում։