Նաիրի նետաձգության ակումբը ստեղծվել է 2022 թվականին և նպատակ ունի այս հրաշալի մարզաձևը վերականգնել հայաստանցիների սիրված մարզաձևերի ցանկում։
Մեր հիմնադիրների շարքերում են սպորտի իսկական նվիրյալներ ու վարպետներ Վարդան և Տիգրան Ադամյանները, ովքեր Հայաստանում նետաձգության առաջին պրոֆեսիոնալ մարզիկներից էին, և երկար տարիներ հանդիսանում են մարզաձևի մարզիչներ։
Պրոֆեսիոնալ նետաձգությունը Հայաստանում սկզբնավորվել է 1970ական թվականներին։ Հունգարացի Ֆերենց Սաբոյին և ռուս Օլգա Բուդարինային հանձնարարվել էր հիմնել այս մարզաձևը մեր երկրում։ Նրանք արագ սկսեցին դասախոսություններ կարդալ և անցկացնել մեթոդական ու գործնական մարզումներ։
Նետաձգության պարապմունքները անցկացվել են Նաիրիտ գործարանին պատկանող Նաիրի մարզադաշտում։ Ահա թե ինչու Նաիրի ակումբ, այն է Հայաստանում պրոֆեսիոնալ նետաձգության ծննդավայրի անվանումը։
Մեր ակումբը համագործակցում է Հրաձգության հանրապետական մարզադպրոցի հետ պարապմունքերի անցկացման, գույքի տրամադրման և այլ հարցերում։
