Նետաձգությունը հարուստ պատմություն ունի Հայկական Լեռնաշխարհում, սակայն որպես պրոֆեսիոնալ մարզաձև այն Հայաստանում զարգացել է միայն 1960-ականներին՝ Սովետական շրջանում։
Այդ պատճառով ոլորտի բառապաշարը հիմնականում ձևավորվել է ռուսերենի ազդեցությամբ, հատկապես նետաձգությանը հատուկ եզրույթների դեպքում։
Եզրույթների ճիշտ ըմբռնումն ու հասանելիությունը կարևոր են ինչպես մարզիկների և մարզիչների, այնպես էլ մարզաձևի ինստիտուցիոնալ զարգացման համար։
Այս նպատակով «Նաիրի նետաձգության ակումբ» ՀԿ-ի թիմը 2025 թվականից սկսած աշխատել է նետաձգության հիմնական եզրույթների հայերեն տարբերակների մշակման վրա։ Առաջարկը ներկայացվել է ՀՀ լեզվի կոմիտե, որտեղ այն քննարկվել է ոլորտի և լեզվի մասնագետների հետ։
Վերջնական արդյունքը ներկայացված է ստորև։ Հուսով ենք, որ այս բառարանը կնպաստի նետաձգության մասին հայերեն նյութերի ստեղծմանը և օգտակար կլինի ոլորտի սիրահարների և մասնագետների համար։
ℹ️ Խորհուրդ ենք տալիս այն դիտել համակարգչով՝ որպեսզի ստանաք ամբողջական պատկեր: Կարող եք ընտրել ցուցադրվող եզրույթների քանակը, դասավորել աղյուսակը ըստ սյուների և փնտրել հատուկ եզրույթ ցանկացած լեզվով։
| Անգլերեն (EN) | Ռուսերեն (RU) | Հայերեն (AM) | Հայերեն բացատրություն (AM Explanation) | Նկար (Image) |
|---|---|---|---|---|
| Recurve bow | Классический лук | Դասական աղեղ | Դասական աղեղը կրկնակի ճկվող թևերով աղեղն է։ Այն միակ աղեղն է, որն ընդգրկված է օլիմպիական խաղերում։ Ունի նշանոց, կայունացուցիչ և քլիքեր։ | ![]() |
| Traditional bow | Традиционный лук | Ավանդական աղեղ | Ավանդական աղեղը կրկնակի ճկվող թևերով աղեղներից ամենապարզն է։ Այն կարող է ունենալ նետահենակ։ | ![]() |
| Barebow | Лук без прицела | Պարզ աղեղ | Պարզ աղեղը կրկնակի ճկվող թևերով աղեղ է, որը չունի նշանոց, կայունացուցիչ կամ քլիքեր։ Թույլատրելի է «Բերգերի կոճակի», նետահենակի և լրացուցիչ քաշերի ավելացումը։ | ![]() |
| Longbow | Длинный лук | Երկար աղեղ | Երկար աղեղը Մեծ Բրիտանիայում պատմականորեն օգտագործվող աղեղն է։ Այն ավանդաբար պատրաստում է փայտից: Թևերը կրկնակի ճկվող չեն։ | ![]() |
| Compound bow | Блочный лук | Ճախարակային աղեղ | Ճախարակային աղեղն ունի ճախարակներից և ճոպաններից բաղկացած մեխանիզմ։ | ![]() |
| Riser | Рукоятка (центральная часть лука) | Մարմին | Մարմինը աղեղի կենտրոնական, ոչ ճկվող մասն է, որի վրա ամրացվում են աղեղի թևերը։ | ![]() |
| Grip | Рукоятка (место хвата) | Բռնակ | Բռնակը աղեղի մարմնի այն մասն է, որը բռնում է նետաձիգը նետարձակելու ժամանակ։ | ![]() |
| Limb | Плечо (лука) | Թև | Աղեղի երկու ճկվող ֆունկցիոնալ մասերն են, որոնք ամրանում են աղեղի մարմնին։ | ![]() |
| String | Тетива | Աղեղնալար | Աղեղի երկու թևերը իրար կապող լարը։ | ![]() |
| String loop | Петли тетивы, ушки | Աղեղնալարի ականջներ | Աղեղնալարի երկու ծայրերին գտնվող օղակները։ | ![]() |
| String wax | Воск для тетивы | Աղեղնալարի մոմ | Մոմ, որը նախատեսված է աղեղնալարի խնամքի համար։ | ![]() |
| Arm-guard, Bracer | Наруч, Крага | Նախաբազկի պաշտպանիչ | Նետաձիգի նախաբազուկը պաշտպանող պարագա։ Սովորաբար պատրաստվում է կաշվից, պլաստիկից, կտորից կամ դրանց համադրությունից։ | ![]() |
| Chest-guard | Нагрудник | Կրծքավանդակի պաշտպանիչ | Նետաձիգի հանդերձանքի մաս, որը հագնում են կրծքավանդակի՝ աղեղին առավել մոտ գտնվող կողմում։ | ![]() |
| Finger tab | Напальчник | Մատների պաշտպանիչ | Աղեղնալարը բռնող ձեռքի մատները պաշտպանելու համար նախատեսված պարագա։ | ![]() |
| Quiver | Колчан | Կապարճ | Նետերի համար նախատեսված պարագա, որը ամրանում է գոտկատեղից։ | ![]() |
| Anchor point | Точка закрепления | Խարսխման կետ | Հաստատուն կետ նետաձիգի դեմքի վրա, որտեղ միշտ հպվում է լարը բռնող ձեռքը աղեղի ամբողջական ձգման ժամանակ։ | ![]() |
| Anchor | Закрепление | Խարսխում | Աղեղնալարը բռնող ձեռքը խարսխման կետին բերելու գործողությունն է։ | |
| Draw | Натяжение (тетивы) | Ձգում | Աղեղնալարը հետ ձգելու գործողությունն է։ | |
| Full draw | Полное натяжение | Ամբողջական ձգում | Ձգման ավարտ, երբ նետաձիգի ձեռքը հասել է խարսխման կետին։ | ![]() |
| Release | Отпуск (тетивы) | Արձակում | Աղեղնալարը բաց թողնելու գործողությունն է։ | |
| Expansion | Расширение или дотягивание | Ընդլայնում | Ձգման երկարությունը ավարտող՝ փոքր ու շարունակվող շարժումն է, որը ծառայում է նետաձիգի՝ նետը քլիքերից հանելուն։ | |
| Draw length | Длина растяжения | Ձգման երկարություն կամ բացվածք | Ամբողջական ձգման ժամանակ՝ նետահենակից մինչև նետի վերջնամասը ընկած հեռավորությունն է։ | ![]() |
| Draw-weight | Сила натяжения (лука) | Ձգման ուժ | Այն ուժն է, որը պահանջվում է նետաձիգից աղեղը ամբողջական ձգման դիրքի բերելու համար։ | |
| Peak draw-weight | Максимальная сила натяжения | Ձգման առավելագույն ուժ | Ճախարակային աղեղների թույլատրելի առավելագույն ձգման ուժը: | |
| Arrow | Стрела | Նետ | Այն, ինչ արձակում է աղեղը։ Բաղկացած է նետաձողից, ծայրակալից, պոչակալից և փետուրներից։ | ![]() |
| Nock | Хвостовик | Պոչակալ | Նետի հետևի մասում տեղադրվող պարագա, որով նետը ամրանում է աղեղնալարին։ | ![]() |
| Pin (of a nock) | Штифт | Պոչակալի միջուկ | Պոչակալը նետաձողին միացնող պարագա։ | ![]() |
| Point, Pile, Nib | Наконечник | Ծայրակալ | Նետի առջևի մասում գտնվող մետաղական ծայրամասը, որով այն խոցում է թիրախը։ | ![]() |
| Shaft | Древко, корпус стрелы | Նետաձող | Նետի հիմնական բաղադրիչը։ Կարող է պատրաստվել այլումինից, ածխաթելերից կամ դրանց համադրումից։ | ![]() |
| Bare shaft | Голое древко (стрела без оперения) | Մերկ նետաձող | Նետը՝ առանց փետուրների։ Սովորաբար օգտագործվում է կարգավորման համար։ | ![]() |
| Nocking Point | Метка наложения (стрелы на тетиву) | Բնիկ | Աղեղնալարի վրա գտնվող երկու փաթաթաններ /սովորաբար թելից/, որոնց միջև ամրացվում է նետը իր պոչակալով: | ![]() |
| Arrow rest | Полочка для стрелы | Նետահենակ | Աղեղին ամրացվող պարագա, որի վրա դրվում է նետը։ | ![]() |
| Fletching, Vane | Оперение, перья, лопасть | Փետուր | Բնական կամ արհեստական նյութերից պատրաստված փետրանման իր, որոնք ամրացնում են նետի ետնամասում։ | ![]() |
| Berger Button, Plunger | Планжер, кнопка Бергера | Բերգերի կոճակ | Դասական աղեղի մաս։ Զսպանակավոր պարագա, որի վրա հենվում է նետը կողքից։ Այն ծառայում է նետի ուղիղ թռիչքը կարգավորելու համար: | ![]() |
| Clicker | Кликер | Քլիքեր | Դասական աղեղի պարագա, որը նետարձակում կատարելու համար ձայնային ազդանշան է տալիս նետաձիգին /քլիք, այստեղից քլիքեր/, երբ ձգման ժամանակ նետը դուրս է գալիս դրա տակից՝ ապահովելով հաստատուն ձգման երկարություն։ | ![]() |
| Sight | Прицел | Նշանոց | Աղեղին ամրացվող պարագա, որը ծառայում է նետաձիգի նշանառության համար: | ![]() |
| Sight pin | Мушка | Նշանակետ | Նշանոցի վրա գտնվող մաս, որը նետաձիգն ուղղում է դեպի թիրախի կենտրոն։ | ![]() |
| Stabiliser | Стабилизатор | Կայունացուցիչ | Աղեղին ամրացվող ձողերի և քաշերի համակարգ, որը ծառայում է նշանառման ժամանակ հավասարակշռություն պահելուն և արձակման պահին աղեղի տատանումները կլանելուն։ | ![]() |
| Bow stand | Подставка для лука | Աղեղի հենարան | Աղեղը հանգստի ժամանակ պահող պարագա։ | ![]() |
| Bow stringer | Тетивник (устройство для натяжения тетивы) | Աղեղնալարը ձգելու թել | Աղեղնալարը աղեղի վրա ձգելու և թուլացնելու համար նախատեսված հարմարանք։ Սովորաբար թել է կամ գոտի, որի ծայրերի ամրացվում են աղեղի թևերի ծայրերին։ | ![]() |
| End | Серия выстрелов (подход) | Կրակահերթ | Նետերի խումբ, որը արձակվում է իրար հետևից։ Սովորաբար 3 կամ 6 նետարձակումով: | |
| Target | Мишень | Թիրախ | Առարկա, որին նշանառում է նետաձիգը։ | ![]() |
| Target face | Мишень | Թիրախ | Թղթե /հազվադեպ պլաստիկ/ թիրախ, որը պարունակում է թիրախի բաժանարար գոտիները՝ բալերով։ Ամրացվում է թիրախի հիմքի վրա։ | ![]() |
| Target boss, butt | Пака (материал для мишени) | Թիրախի հիմքի նյութ | Նյութ, որը տեղադրվում է պատվանդանի վրա և կանգնեցնում է նետի ընթացքը։ Գործնականում կիրառվում են տարբեր նյութեր, առավելապես օգտագործվում են բարձր խտության պոլիէթիլենային շերտեր։ | ![]() |
| Target base | Основа мишени | Թիրախի պատվանդան | Հարմարանք, որի վրա տեղադրվում է թիրախը։ Սովորաբար պատրաստվում է փայտից /հազվադեպ երկաթից/։ | ![]() |
| FITA, now World Archery | ФИТА (Международная федерация стрельбы из лука, теперь World Archery) | Նետաձգության միջազգային ֆեդերացիա, այժմ World Archery | Նետաձգության մազաձևի միջազգային ֆեդերացիան։ Հիմնադրվել է 1931 թվականին Շվեյցարիայում։ | |
| Group | Группа | Խումբ | Թիրախի վրա տվյալ նետաձիգի նետերի դասավորվածությունը։ | ![]() |
| Puller | Извлекатель стрел | Նետերը հանելու գործիք | Գործիք, որով նետերը հանվում են թիրախից: | ![]() |
| Serving | Обмотка | Փաթաթան | Լար, որ փաթաթվում է աղեղնալարի ծայրերի և կենտրոնական հատվածի շուրջ՝ այն մաշվելուց պաշտպանելու համար։ | ![]() |
| Shooting line | Линия огня | Կրակոցի գիծ կամ կրակագիծ | Թիրախին զուգահեռ գիծ, որտեղից նետարձակում է մարզիկը։ | ![]() |
| Waiting line | Линия ожидания | Սպասման գիծ | Կրակոցի գծին կամ կրակագծին զուգահեռ գիծ, որի հետևում պետք է սպասի մարզիկը մինչև թույլատրող ազդանշանի հնչելը։ | |
| Spine | Жёсткость стрелы | Նետի կոշտություն | Նետաձողի կոշտությունը կամ ճկվելիությունը։ | ![]() |
| Brace Height, Fistmele | Высота установки тетивы | Լիճք | Աղեղի բռնակից մինչև աղեղնալարը ընկած հեռավորությունը։ | ![]() |
| Tiller | Тиллер | Թիլեր | Աղեղնալարի և աղեղի յուրաքանչյուր թևի միջև ընկած հեռավորության տարբերությունն է։ Կարող է լինել դրական, բացասական կամ չեզոք։ | ![]() |
| Tuning | Настройка | Կարգավորում | Նետի թռիչքը բարելավելու նպատակով աղեղի կամ նետերի կարգավորումներն են։ | |
| Bow-scale | Луковые весы (для измерения силы натяжения) | Աղեղի կշեռք | Աղեղի ձգման ուժը չափող կշեռք: Չափում է պահանջվող ձգման երկարությանը հասնելու համար կիրառվող ուժը։ | ![]() |
| Bow-square or T-square | Линейка для настройки лука | Աղեղի քանոն | Աղեղի թևերի, աղեղնալարի, բնիկի կարգավորման համար օգտագործվող հատուկ քանոն։ | ![]() |
| Field archery | Полевая стрельба из лука | Դաշտային նետաձգություն | Նետաձգության տեսակ, որը սովորաբար անցկացվում է բացօթյա տարածքում՝ տարբեր չափերի և հեռավորությունների վրա գտնվող թիրախների վրա։ | ![]() |
| Gold | Золото | Ոսկի | Թիրախի կենտրոնական բաժանարար գոտին՝ դեղին կամ ոսկեգույն, որի նշանառության միավորը 9 կամ 10 է: | ![]() |
| Paradox (archer’s paradox) | Парадокс лучника | Նետաձիգի պարադոքս | Այն երևույթն է, երբ նետը արձակման պահին կարծես ծռվում և ճկվում է՝ անցնելով աղեղի շուրջը, բայց միևնույն ժամանակ ուղիղ թռչում է դեպի թիրախը, թեև սկզբում գտնվում է աղեղի կողային մասում։ | ![]() |
| Fletching Jig | Приспособление для оперения стрел | Փետուրների ամրացման գործիք | Նետի փետուրների ամրացման համար նախատեսված գործիք | ![]() |
| Sight Window | Окно прицела | Նշանոցի պատուհան | Աղեղի մարմնի վրա առկա կտրվածք, որտեղով թռչում է նետը։ | ![]() |
| Finger sling | Завязка для удержания лука | Մատների կապիչ | Կապիչ, որը ամրացվում է աղեղը բռնող ձեռքի մատների վրա, որպեսզի կանխի նետարձակելուց հետո աղեղի ընկնելը ։ Որոշ դեպքերում այն կարող է նաև կապվել աղեղին։ | ![]() |
| String Walking | Хождение по тетиве | Մատների քայլք | Նշանառման տեխնիկա, երբ նետաձիգը աղեղնալարի վրա փոխում է մատների դիրքը վերև կամ ներքև ։ | ![]() |
| Target Panic, Gold shyness / Gold fever | Паника прицеливания, боязнь центра мишени | Թիրախի խուճապ | Հոգեբանական և ֆիզիկան երևույթ, երբ նետաձիգը դժվարանում է նետարձակել թիրախը նշանառելու պահին։ | |
| Toxophilite | Токсофилит | Տոքսոֆիլիտ | Նետաձգության սիրահար | |
| Windage | Горизонтальная поправка прицела | Հորիզոնական կարգավորում | Նշանոցի աջ կամ ձախ կարգավորում՝ սովորաբար քամու ուղղության պատճառով կամ նետ ու աղեղի կարգավորումների նպատակով | |
| Bouncer (Bounce-out) | Рикошет | Ռիկոշետ կամ նետի հետադարձում | Նետի հետադարձումը թիրախից |
Նշումներ՝