Երեխաների նետաձգության դասերը նախատեսված են 10-16 տարեկան երեխաների համար:
Գոյություն ունի նետաձգության մի քանի տեսակ։ «Նաիրի նետաձգության ակումբ»-ում երեխաները կարող են սովորել նետարձակել օլիմպիական տեսակի աղեղից։ Մեր աղեղները հատուկ նախատեսված են սկսնակների համար։
Նշում՝ երեխաների և պատանիների համար առկա են նաև անվճար մարզումներ «Հրաձգության հանրապետական մարզադպրոց»-ում։ Մարզիչներ՝ Վարդան և Տիգրան Ադամյաններ։
Խմբային դասերի այս տարբերակը մշակվել է երեխաների և պատանիների համար։ Դասերը անցկացվելու են շաբաթական երկու անգամ և մեկ խմբում ընդգրկված են լինելու մինչև 12 անձ։ Մարզումների համար ամսական վճարը 15,000 դրամ է, որը ներառում է նաև անհրաժեշտ գույքը և նյութերը։
Ինչ է ներառված․
15,000 դրամ/ամիս
Այո, մեր ակումբում կարող եք ծանոթանալ նետաձգությանը փորձնական դասի տարբերակով։ Այստեղ կարող եք իմանալ փորձնական դասի մանրամասները և գրանցել Ձեր երեխային։
Դասերին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել ստորև հայտադիմումը։ Երբ առաջին խումբը կազմավորվի, մենք կապ կհաստատենք Ձեր հետ և կներկայացնենք հաջորդ քայլերը։ Կարիքի դեպքում երեխաների համար կկազմակերպենք նաև ճանաչողական այց, որի նպատակն է երեխայի ֆիզիկական տվյալների գնահատումը։
Մարզումներն անցկացվում են «Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատ»-ում (հասցե՝ Եզնիկ Կողբացու փող., 69 շենք, Կենտրոն վարչ. շրջան)․
Մարզումները տեղի են ունենալու շաբաթական երկու անգամ հետևյալ օրերին և ժամերին՝
Չորեքշաբթի՝
18:30 – 20:00
Շաբաթ՝
15:00 – 16:30